Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կուսակցության ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահի առաջարկած քայլերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.