Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութի գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն: Այս մասին տեղեկացրեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նշելով, որ ՀՀ քաղաքացին որևէ բողոք չունի:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․-ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.