tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական փոխհարաբերությունները և կառուցողական տրամադրվածությունը թույլ են տալիս ներդաշնակ լուծումներ գտնել հակասական իրավիճակներում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բացի այդ, իհարկե, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համալիր երկկողմ հարաբերություններ կան: Եվ երբ այդ շրջանակներում երկու պետությունն էլ ղեկավարում են առաջնորդներ, որոնք նման կերպ են վերաբերվում միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ անգամ եթե տարաձայնություններ են ծագում, եթե շահերի որևէ բախում է ի հայտ գալիս, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է Պեսկովը: