Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց առավոտյան մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած ծեծկռտուքից` նշելով, որ այն ծագել է այն բանից հետո, երբ հայհոյել են իրեն, հարվածել իր մեքենային: Այս մասին Գաբրիելյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական-խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերևից կգա, որպեսզի միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային ու տեսանյութում էլ երևում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ընկած քաղաքացուն՝ պատգամավորը նշեց, որ տեսանյութը ոչ ամբողջական է ու այդ հատվածի սկիզբը ներկայացված չէ:

«Այնտեղ կա մի հատված, որտեղից երևում է, որ քաղաքացի է գետնին ընկած ու ես իրեն հարվածում եմ: Այդ քաղաքացին մոտեցավ ինձ, բռնել էր պիջակիցս, հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել էին Ազգային ժողովի նախագահին, իմ արձագանքն այն էր, որ պետք է ինքնապաշտպանվեմ: Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա: Իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ պատասխանել եմ»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ շենքի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.