Ալվինա Գյուլումյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՍԱՊԾ-ի |factor.am|

factor.am: ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է, թե իրեն հասանելիք կենսաթոշակը սխալ է հաշվարկվել և հիմա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարել: Այդ նպատակով նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության:

«Երկու օր առաջ եմ դիմումս ներկայացրել։ Մեր՝ երեք դատավորներիս լիազորությունների դադարեցումից հետո երկուսի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մեկ կետով, իսկ իմը՝ մեկ այլ կետով։ Հիմա ստացվում է, որ ես իրենց ստացածի կեսից պակասն եմ ստանում։ Նշում են, թե ես 2014 թվականին այստեղ չեմ աշխատել, բայց չէ որ ես կրկին դատավոր եմ եղել և աշխատում էի Եվրոպական դատարանում»,-նշեց Գյուլումյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.