2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: 2020-ը առանձնացավ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար և այն լավատեսությունը, որն առկա էր մինչև 2020-ի մեկնարկը, փոխվեց՝ կապված համավարակի ազդեցության հետ: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:  

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի համար Կառավարությունը նախատեսել էր 5 տոկոս տնտեսական աճ, սակայն ապրիլին կանխատեսումը փոխվեց՝ հայտարարվեց, որ տարեվերջին կլինի 2 տոկոսի անկում: 

Ֆինանսների նախարարն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունն իրականացրել է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով՝ 2020-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ուներ, ուստի կենսաթոշակների, նպաստների համար ծախսվել է շուրջ 267 մլրդ դրամ: 

Նախարարը նշեց, որ 2020-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 7.7 մլրդ դրամի պետական պարտքի մակարդակ, Կառավարության պարտքը կազմել է 7.24 մլրդ դոլար, ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար, Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 5.5 մլրդ դոլար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.