Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Aysor.am» լրատվականի հարցին․

Հարց. Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:      

Պատասխան. Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար: 

Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.