ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 26-ին անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։