Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը. «Մարտի 1»-ի գործով դատախազը՝ այսօրվա նիստի հետաձգման մասին |1lurer.am|

1lurer.am: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այսօրվա գործողությունները միտված են դատական նիստը ձգձգելուն, և այս վարքագիծը մենք վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ խոսելով այսօրվա դատական նիստի հետաձգման մասին: 

«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի ներկա չլինելու պատճառով: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ:    

«Սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը՝ թույլ չտալով, որ նրանք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով: Փաստարկը, որ քրեական գործը մեծ է, ճիշտ չէ, մեծ քրեական գործ մենք չենք տեսել, և հետո՝ ի՞նչ կապ ունի գործի ծավալը դատական նիստին չներկայանալու հետ»,- ասաց դատախազը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Այսօր մեկնարկում է «դարի դատավարությունը». Սա դաս կլինի մնացածներին |lragir.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.