Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲ ընկերությանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 281 մլն 465 հազար դրամի ներդրում:
Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն դրամ, որից 25 մլն դրամի արտադրանքը կիրացվի տարածքում, 590 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
Կստեղծվի 11 նոր աշխատատեղ 350 հազար դրամ միջին աշխատավարձով: