Կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարանի և Արարատի հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսումնասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):

Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.