Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի զոհերից՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:

Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրինյանը փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում ե՛ւ զրպարտող ե՛ւ վիրավորական հայտարարություններ է արել Գոռ եւ Սարգիս Քլոյանների հասցեին:

«Գոռ Քլոյանի վերաբերյալ թմրամոլ լինելու մասին էր հայտարարություն արել, Սարգիս Քլոյանի մասին հայտարարել էր, թե Գոռի երեխաներին դրամական աջակցություն չի հատկացնում: Այսպիսի կեղտոտ, էժան, ստոր գնահատականներ եւ պնդումներ են արվել, որոնք սուտ են, զրպարտող են, արատավորող են»,- ասաց Եգորյանը:

Հարցին՝ ի՞նչ է պահանջում Սարգիս Քլոյանը, Եգորյանը պատասխանեց. «Պահանջում ենք ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել»:

Հայցը ներկայացվել է 2021 թվականի մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Այսօր մեկնարկում է «դարի դատավարությունը». Սա դաս կլինի մնացածներին |lragir.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.