hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 796 միլիոն դրամ՝ ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների գնման համար:
Գումարը ՊԵԿ-ին տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից: Հատկացված 1 միլիարդ 796 միլիոն դրամից 360 միլիոն դրամը կտրամադրվի ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար, 1 միլիոն 436 դրամը՝ դրոշմապիտակների գնման համար։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նկատվել է տնտեսական ակտիվություն, որի արդյունքում ավելացել է արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների պահանջարկը: