Կառավարությունը ՊՆ-ից հետ վերցրեց Արին-Բերդի տարածքը |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պաշտպանության նախարարությունից հետ վերցնել Արին-Բերդի փողոց 7 հասցեում գտնվող 183 միլիոն դրամ կադաստրային արժեքով, 3842 քառ. մետր մակերեսով շինությունները, դրանց սպասարկման հողամասը։

Վերը նշված գույքն ու տարածքը կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ նշված գույքը վերցվելու է ՊՆ-ից՝ ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման քաղաքականությունից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքը ներկայում Պաշտպանության նախարարությունը չի շահագործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.