Օպերայի շենքի հարակից հատվածում դեռ բարեկարգում չի լինի |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հատվածի կանաչապատման, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ դեռ չեն կարող իրականացվել, քանի դեռ անտեղ գտնվող օբյեկտների հետ կապված դատական գործընթացները ավարտին չեն հասցվել: Այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը:

«Մի շարք տնտեսվարողների հետ քաղաքապետարանը գտնվում է դատական վեճերի մեջ: Այսօր դատարանները շատ ծանրաբեռնված են և այդ վեճերի հանգուցալուծումը կարող է տարիներ տևել: Մինչ այդ վեճերի հանգուցալուծումը, քաղաքապետարանը, ցավոք, չի կարող այդ հատվածներում մեծամասշտաբ աշխատանքներ կատարել և ազատել տարածքները կառույցներից: Միգուցե այստեղ կա օրենսդրական փոփոխության կարիք: Ըստ ինձ, հանրային մեծ նշանակություն ունեցող վեճերը պետք է արագացված կարգով քննվեն, որպեսզի հանրությունը չտուժի»,-ասաց Արա Աղայանը:

Հարցին, թե արդյոք նախատեսվում է օպերայի շենքի հարևանությամբ արդեն կառույցներից ազատված որոշ տարածքներում աշխատանքներ սկսել, Արա Աղայանը տեղեկացրեց, որ դեռ ոչ: Նրա կարծիքով, ճիշտ չէ հատվածական լուծումներ տալ, քանի որ այդ հատվածը ամենակարևոր օբյեկտներից մեկն է: Ըստ Արա Աղայանի՝ ցանկալի է ունենալ ամբողջական ազատ տարածքը և միասնական նախագծով իրականացնել աշխատանքները, որպեսզի գործընթացը լինի մաքսիմալ գրագետ:

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին սկսել էր օպերայի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժումը: Նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: Տնտեսվարողները, սակայն, համաձայն չէին քաղաքապետարանի որոշման հետ: Իրենց բողոքը սրճարանների աշխատակիցներն արտահայտեցին՝ խոչընդոտելով ապամոնտաժման աշխատանքներին: Գործընթացը տեղափոխվեց դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.