«Անհետ կորած անձանց մասին» օրենքի քննարկում՝ ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «Անհետ կորած անձանց մասին» օրենքի շուրջ քննարկումը լրատվամիջոցների համար ընդամենը 15 րոպե էր բաց: Խնդիրը նոր չէ՝ հնարավոր օրինագծի վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում դեռ 90-ականներից կան: Չնայած որոշակի աշխատանքներին՝ մինչև այժմ Անհետ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքները պաշտպանող առանձին օրենք գոյություն չունի: Քննարկումից հետո այն նախաձեռնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ բազմաթիվ բաց հարցեր կան:

Նազելի Բաղդասարյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) – Անհետ կորածների հարազատները այսօր խնդրի են բախվում, որ սոցիալական երաշխիքների մասով, երբ պետությունն ունի հստակ գործիքակազմ, այժմ դա ֆիքսված է Կառավարության մասով: Երկրորդը. երբ դիմում են դատարան, ում վրա են մնում դատական ծախսերը: Ինձ համար նաև անընդունելի է:

Անհետ կորած անձանց հարազատների համար հաճախ տեղեկություն ստանալու միակ աղբյուրը համացանցն է մնում, ինչը երբեմն տարբեր շահարկումների պատճառ է դառնում: Օրենքը պետք է այս հարցն էլ կարգավորի: Այն նաև հստակեցնելու է «անհետ կորած անձ» եզրույթը: 

Օրենքը վերաբերելու է ոչ միայն 44-օրյա պատերազմում անհետ կորածներին, այլև Արցախյան առաջին պատերազմի այն մասնակիցներին, որոնց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ: Թե կոնկրետ քանի հոգու է վերաբերելու կարգավորումը՝ դեռ հստակ թիվ չկա: Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները մինչև օրս շարունակվում են:

Մոտ 250 աճյուն այժմ նույնականացման փուլում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.