Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատակիցները կրկին գործադուլ են անում |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 10-ին երկրորդ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի աշխատակիցները կրկին գործադուլ են արել: Նրանց խոսքով, «Դեմիրոլ» ընկերությունը նրանց խոստացել է տալ 4 ամսվա աշխատավարձերը:

Աշխատակիցները հուլիսի 9-ին աշխատել են մինչև կեսօր և տեսնելով, որ կրկին չեն ստանում աշխատավարձերը, ընդհատել են աշխատանքները և գործադուլ սկսել: Այս մասին հաղորդում է Sknews.ge-ն։

Աշխատակիցները հայտնել են, որ եթե հուլիսի 12-ին էլ չստանան իրենց աշխատավարձը, կգնան ընկերության Թբիլիսիի գրասենյակ և կպահանջեն իրենց աշխատավարձերը․
«Սա հսկայական միազգային նախագիծ է և 4 ամիս շարունակ մեզ խաբում և չեն տալիս աշխատավարձերը»:

«Դեմիրոլ» ընկերության ղեկավարի խոսքով, աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ օգոստոսի 1-ից Ախալցիխե-Մարաբդա հատվածում երկաթուղու շինաշխատանքները կփոխանցվեն «Փոլադ» ընկերությանը: Ըստ նրա, հին աշխատակիցների հետ կստորագրվեն նոր պայմանագրեր, եթե վերջիններս կցանկանան շարունակել աշխատել ընկերության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.