armenpress.am։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից Աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական լիազորություններ: Այս թեմայով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը քննարկում է կազմակերպել Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ:
ԱԱՏՄ-ը ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց աշխատանքային իրավունքի, այդ թվում աշխատողների անվտանգության վերահսկողության ոլորտում առկա օրենսդրական և այլ խնդիրները:
Ավագյանը խոսքով` 2021 թվականի հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ն կարող է մամուլում հրապարակված տեղեկությունների կամ երրորդ անձից ստացված դիմում-բողոքի հիման` ստուգելու գործատուի կողմից աշխատանքային օրենսգրքի խախտման իսկությունը:
«2021 թվականի հուլիսի 1-ից շարունակելու ենք իրականացնել վարչական վարույթներ, եթե կլինեն դիմու-բողոքներ, բայց դրան գումարվելու է նաև սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթների հարուցումը»,- ասաց Հակոբյանը:
ՀՀ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը իր հերթին ներկայացրեց աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները:
Արդյունաբերողների ու գործարարների միության անդամները հարցեր ուղղեցին տեսչական մարմնի աշխատակազմին օրենսդրական փոփոխությունների հետ կապված: