Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը: