Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ՝ նշանակված Վիկտոր Յանուկովիչի կողմից, շարունակելով օգտագործել իրենց իշխանությունը, սպառնալիք են Ուկրաինայի պետական անկախությանն ու ազգային անվտանգությանը»,- ասվում է նախագահականի հրապարակած փաստաթղթում:

Սահմանադրական դատարանը դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի նոր կարգադրությունը:

Դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի ՍԴ-ն որոշումներ էր ընդունել հակակոռուպցիոն մի քանի օրենքների դեմ, ինչից հետո Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Տուպիցկիին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու մասին: Սակայն ՍԴ-ից հայտնել էին, որ Տուպիցկին շարունակելու է աշխատանքը, իսկ նախագահին մեղադրել սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գալու մեջ: Դրանից հետո էլ Զելենսկին մի քանի անգամ փորձել էր հեռացնել դատավորին պաշտոնից, սակայն վերջինս ամեն անգամ բողոքարկել էր որոշումը և չէր հեռացել:

Տուպիցկին նախկինում մի քանի անգամ մեղադրել է Զելենսկիին իրեն հեռացնելով «սահմանադրական հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.