Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․ Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։
Պատճառած անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: