Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանն այսօր է ազատվել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որում նշանակվել էր մարտի 26-ին։