Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման շարունակականությունը։

Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր և նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը:

Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

 

ՊԵտական եկամուտների կոմիտե

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.