Պեսկովը նշել է Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաները |tert.am|

tert.am: Մոսկվայում ապրիլի 7-ին կայանալիք բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է iz.ru-ն։

Պեսկովը մանրամասնել է՝ օրակարգի հարցերի թվում են՝ «ինչպես է իրականացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում կարգավորվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ապաշրջափակումը և այլն»։

Հարցին, թե արդյոք կողմերը կանդրադառնան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ենթադրաբար հայտնաբերված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռների բեկորների մասին հայտարարությանը, Պեսկովը չի պատասխանել։

«Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություններ չունեմ»,- ասել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաներից մեկը կլինի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.