Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Նշված օրենսդրական փոփոխություններն Ազգայի ժողովի կողմից ընդունվելուց հետո վերոնշյալ և լրագրողական մի շարք այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգությունները՝ նշելով, որ հիշյալ օրենքը հակասություններ ունի ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի հետ, և ընդգծելով, որ նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են՝ առանց մասնագիտական հանրության կարծիքին ու առաջարկություններին ծանոթանալու, առավել ևս՝ հաշվի առնելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.