factor.am։ Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց։ Ըստ նախագծի հիմնավորման ՝ ՀՀ կառավարության 12.04.2018թ. որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:
Ավելին՝ factor.am-ում