Արտոնություն՝ «Նաիրիան» ընկերությանը. կիրականացվի 130 մլն դրամի ներդրումներ |aysor.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց արտոնություն տալ «Նաիրիան» ընկերությանը։

«Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրում (հիմնականում հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն ՀՀ դրամ, որից մոտ 192 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25,6 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102,4 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 699 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 290 075 ՀՀ դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ բացակայում է ընկերության պահանջներին բավարարող ապրանքների արտադրությունը ԵԱՏՄ անդամ-երկրներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.