armenpress.am։ Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
«Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան հանդիսանում է ևս մեկ քայլ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում»,- գրել է Նաղդալյանը: