Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադրբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:

«Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ»,-ասաց նա:  

Շեենեխը հավելեց, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության: «Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն»,- ասել է պատգամավորը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.