Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽՎ պատգամավոր Ալեքսանդրա Լուի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին:

«Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ մարդիկ պատերամից հետո են գերեվարվել, թե նրանք ահաբեկիչներ են: Սակայն այդ մարդիկ  շրջափակման մեջ են եղել և գերեվարվել են: Նրանք պետք է հայրենիք վերադարձեվեն»,- ասել է Լուին:

Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ հայ գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանացել Ադրբեջանում, դրանց մասին կան տեսանյութեր: Ըստ պատգամավորի՝ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, սակայն պատասխան չի ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.