Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների և անհետ կորածների թեմային: Նա մասնավորապես նշել է.

«Ողջունում եմ այս շատ կարևոր թեմայի շուրջ քննարկումը: Մենք խիստ մտահոգված ենք գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասի կապակցությամբ: ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը»,- հայտարարել է նա:

Գավանը խոսել է նաև տասնյակ հազարավոր փախստականների մասին, որոնք տեղահան են եղել Արցախի պատերազմի ժամանակ: Նա նշել է, որ պետք է ապահովվի նրանց անվտանգ վերադարձը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.