factor.am: ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով:
Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն ենք հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել:
Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին:
Շարունակությունը՝ factor.am-ում։