Ցեղասպանության ճանաչման խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա. ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան |tert.am|

tert.am: Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը։

«Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն  է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարևոր քայլ է, քանզի Ցեղասպանությունը մեր՝ հայերիս և հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ «աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է այն փաստը, որ այդ ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում՝ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից»։

«Սա կարևոր քայլ է, չեմ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ միևնույն խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա և ես այդ կապակցությամբ չափազանց ոգևորված էմ։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»,- եզրափակում է Օհանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.