Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը. Տիգրան Ավինյան

«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապկցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն:

Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերածնվել: Կարծում եմ՝ Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը, դժոխքի միջով անցնելու, սակայն ոտքի վրա կանգուն մնալու մեր ազգային կարողությունը: Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևաբար, ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.