Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով կանցնի գործի՝ վերհանելու ՃՏՊ-ների հանգեցնող խնդիրները. Վալերիյ Օսիպյան |tert.am|

tert.am: Վարչապետի հանձնարարականից հետո մենք էլ ավելի ենք խստացրել ճանապարհատրանսպորտային ծառայությունը. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՃՏՊ-ների թվի աճին և այն հարցին, որ ոստիկանությունն իր գործառույթները չի կատարում այս մասով:

Նա նշեց, որ իր կողմից կա համապատասխան հանձնարարական, և ՃՈ ծառայողները բացառել են հանդուրժողականությունը այս հարցում:

«Նաև վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբը, որը շուտով կանցնի գործի, վեր կհանեն բոլոր խնդիրները: Բացի այդ, նաև վստահեցնում եմ, որ այստեղ միայն ՃՈ-ից և ոստիկանությունից չի կախված, բազմաթիվ խնդիրներ կան, նաև կան գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ»,-ասաց նա:

Թե որոնք են ճանապարհատրանսպորտային պատահարների հանգեցնող խնդիրը, Օսիպյանը թվարկեց՝ վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, ճանապարհային նշանների բացակայությունը կամ դրանց տեսանելի չլինելը, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների ոչ տեխնիկական վիճակին համապատասխան լինելը:

«Մեր ժողովրդի մոտ «տեխասմոտր» գաղափարը կրում է ոչ թե ձևական բնույթ, այլ որևէ տեսակի բնույթ չի կրում. մեքենան ամեն տարի պետք է զննվի և համապատասխանեցվի գործարանային տվյալներին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ՃՈ-ն վատ է աշխատում, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց՝ վատ աշխատելու պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի ավելի շատ խախտում են հայտնաբերել, քան անցած տարի:

«Գումարած այս ամենին նաև տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծումը ՀՀ»,-նկատեց նա և նշեց, որ լուրերով տեսել է՝ անցակետում ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մեկ օրում մինչև 300 տրանսպորտային միջոց է ներմուծվում ՀՀ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.