«Պուրակը» բացելով՝ Ալիևը օգնեց, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք. Մարուքյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի գարնանային նստաշրջանում Բաքվի «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իմ ելույթից հետո ինձ մոտեցավ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախը և ցանկացավ նայել իմ ցուցադրած լուսանկարները: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: 

«Նայեց լուսանկարները և նշեց, որ դրանք ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն են ստացել, հայտնվել են առաջատար թերթերի առաջին էջերում»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ հարցը հնչեղ դարձավ հայկական պատվիրակության աշխատանքի շնորհիվ:

«Ալիևը «պուրակը» բացելով՝ օգնեց մեզ, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ռեժիմի և ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք, ում մոտ կան ոչ միայն մեր զինվորների սաղավարտները, այլև մեր կենդանի զինվորները, որոնք պետք է օր առաջ վերադարձվեն: Մի բան է ուրախանալ վառված տանկի կամ զինվորի մուլյաժի վրա, մեկ այլ բան, որ կենդանի զինվորներ կան նրանց բանտերում, որոնց պետք է արագ փոխանցել մեզ»,- ընդգծեց պատվիրակության ներկայացուցիչը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.