2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել էին բուժամարզական պրոթեզներ, որոնք այժմ փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը հնարավորություն կտա բարելավել նրանց կյանքի որակը, բարձրացնել կենսագործունեության մակարդակն ու նպաստել ինքնուրույն կենցաղավարմանը։
Գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Ինտերօրթո» ՍՊԸ, հետևել միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրմանը, զրուցել աջակցող միջոցներ ստացող շահառուների հետ, լսել նրանց ու մասնագետների կարծիքը՝ պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ։
«Օրթեզ» ՍՊԸ-ում ևս նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել տրամադրվող աջակցող միջոցների որակական չափորոշիչերին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել այդ ուղղությամբ համատեղ անելիքները»,- հայտնում են նախարարությունից։