Հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Բուլղարիայի նորանշանակ դեսպանը Հայաստանում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին:

Դեսպան Անաստասովն ասել է, որ առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ընդգծելով, որ հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ակնկալում է դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այն իրացնելուն:

Դեսպան Անաստասովը նախագահ Սարգսյանին է հանձնել Բուլղարիայի նախագահի նամակը, որով Ռումեն Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պաշտոնական այց կատարելու՝ Հայաստանի նախագահին ուղղված հրավերը:

Հանրապետության նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.