Պուտինն ասել է, որ պատրաստ է աջակցել ղրղզա-տաջիկական հակամարտության կարգավորմանը |1lurer.am|

1lurer.am: Իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին դարձյալ լարված է: Այսօր կայացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկու երկրի սահմանային իրավիճակը, հայտնում է ТАСС-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդել Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև ռազմական բախման կարգավորմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Մոսկվան տագնապով է հետևում երկու պետության սահմանային զինված բախմանը և կողմերին առաջարկում է բոլոր հակասությունները լուծել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ սահմանային վիճելի տարածքում ջրի բաշխման կետի շուրջ սկսված զինված բախման ժամանակ ղրղզական կողմի զոհերի թիվն անցել է 3 տասնյակը, վիրավորների թիվը՝ 154-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.