Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը և ՀՀ դեսպանը Բրատիսլավայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը (RTVS) անդրադարձել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի և Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի կողմից հարգանքի տուրքի մատուցմանը Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

Հաղորդավարը նշել է, որ Սլովակիայի զգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարը Հայաստանի դեսպանի հետ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Սլովակիան աշխարհի շուրջ 30 երկրների շարքում է, որոնք Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը որակել են որպես Ցեղասպանություն։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը դատապարտեց Ադրբեջանի կողմից հարյուրավոր հայերի բռնի պահելը։ 2020թ․ նոյեմբերի պայմանավորվածության համաձայն կողմերը պետք է փոխանակեին բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը մինչև հիմա այն չի իրականացրել»,- նշվել է հեռուստաընկերության եթերում։

 

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։

Դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային, որն առաջին պետություններից մեկն էր, որ 2004թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Մեզ համար շատ կարևոր է այս հարցում Սլովակիայի դիրքորոշումը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը հստակ ազդանշան է այն մասին, որ նման պատերազմական հանցագործություններն ապագայում չկրկնվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.