Առաջարկվում է ևս մեկով ավելացնել Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը և հանել գլխավոր ճարտարապետի պաշտոնը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ևս մեկով ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը՝ չորսից դարձնելով հինգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանում ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու կից փաթեթը:

«Առաջարկում ենք Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը մեկով ավելացնել՝ չորսը դարձնել հինգ, և հանել կամ օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Երևան քաղաքն ունի բաղմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, նաև հանրային հարթակում կան մասնագիտական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր և հեղինակային դերակատարմամբ համատեղ աշխատանքի միջոցով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման և դրա հետ թղթակցվող խնդիրների կարգավորումը:

Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն՝ ըստ համայնքային և հանրային ծառայության մասին օրենքի կարգավորումների»,- նշեց Տերտերյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.