Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին |1lurer.am|

<as1lurer.am: ide class=”content-wrapper__left fl”>

Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:

Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:

Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում` ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինը ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.