Մեծ հայրենականում հաղթանակի տարեդարձի առթիվ ՀՀ նախագաhին շնորհավորել են Ղազախստանի ներկայիս և առաջին նախագահները

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես նշվում է. «Այս սուրբ օրը մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել հանուն ապագա սերունդների: Վստահ եմ, որ անխախտ բարեկամության, եղբայրության և փոխօգնության ավանդույթները հետագայում ևս ամուր հիմք կծառայեն Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության ամրապնդման համար»:

Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ուրախ եմ, որ Մեծ հաղթանակը միավորում է մեր ժողովուրդներին և Ղազախստանի և Հայաստանի միջև համատեղ պատմությամբ ամրապնդված բարեկամության վառ խորհրդանիշ է: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին և խնդրում նրանց փոխանցել քաջառողջության և բարօրության ջերմ մաղթանքներս»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.