Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ նոր փոփոխություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արձակուրդի տրամադրման կարգավորումներում նախատեսվում են մի շարք փոփոխություններ։     

Ըստ այդմ՝ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի։

Նախատեսվում է նաև կարգավորում աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման այն դեպքերի համար, երբ վերջինս 2,5 և ավելի աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս դեպքում, նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշել անձամբ, իսկ համապատասխան անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի դիմումի առկայության:

Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է աշխատողին հնարավորություն տալ պահպանել ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ վերջինիս ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից պատրաստվում է մեկնել գործուղման։ Նմանատիպ կարգավորում առաջարկվում է նաև համատեղությամբ աշխատանքային պայմանագրով աշխատողի համար։

Բացի այդ, աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, չնայած որ գործող կարգավորումներով նախատեսված է, որ արձակուրդը որպես կանոն է տրամադրվում 6 ամիս հետո։ Հետևաբար, այժմ նախատեսվում է կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաև մինչ այդ ժամկետի լրանալը։  

Առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.