Վրաստանի իշխանությունները կարող են սուբսիդավորել Երևանով տարանցիկ չվերթները ՌԴ-ից |factor.am|

factor.am։ Վրաստանի իշխանությունները պատրաստ են առանց ԱԱՀ-ի շուրջ 1.2 մլն եվրո հատկացնել՝ Ռուսաստանից դեպի Թբիլիսի և Բաթումի Երևանով տարանցիկ ավիաչվերթները սուբսիդավորելու համար: Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Կառավարության որոշումը:

Որոշման համաձայն՝ սուբսիդավորման մասին պայմանագիր կկնքվի առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք Ռուսաստանից Հայաստանով տարանցմամբ Վրաստան են թռչում: Յուրաքանչյուր ուղղության համար փաստաթղթերը կստորագրվեն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, իսկ սուբսիդավորման հավակնող ավիաընկերությունը յուրաքանչյուր վրացական օդանավակայան շաբաթական առնվազն 2 տարանցիկ չվերթ պետք է իրականացնի:

Վրաստանի Կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանից Վրաստան ժամանող ցանկացած ուղևորի համար սուբսիդավորման վճարը կկազմի շուրջ 90 եվրո՝ առանց ԱԱՀ-ի, իսկ յուրաքանչյուր ավիաընկերության հետ համաձայնագրի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 600 հազար եվրոն՝ դարձյալ առանց ԱԱՀ-ի: Նշենք, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին՝ հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաքում հակառուսական ակցիաների ֆոնին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.