Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը՝ ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Նախօրեին ստորագրված հրամանագրի համաձայն՝ վերջիններս կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով:

Թուրքիայում հատուկ անձնագրերը տրվում են պետական պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հինգ տարի ժամկետով: Դրանք հայտնի են նաև կանաչ անձնագիր անվամբ:
Ծառայողական կամ գորշ անձանգրերը տրվում են այն պետական պաշտոնյաներին, ովքեր որևէ պետական հանձնարարությամբ գործուղվում են արտասահման:

 

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին էր հայտարարել նաև Ադրբեջանը: Այս երկրի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակի համաձայն՝ Ադրբեջան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի անհրաժեշտությունը կչեղարկվի այս տարվա սեպտեմբերի 1-ից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.