Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.