Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Շնորհակալություն ենք հայտնում Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգային խորհրդին և խորհրդի անդամ Ալբերտո Բուդային»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։