Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել որպես թեկնածու չառաջադրվել կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրա տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտմամբ Երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ 

Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու ընդունելի միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։ 

Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|

ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն. Սասուն Միքայելյան |Ժողովուրդ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.