Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է FAST-ի խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը

Հանրապետության նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի պատվավոր անդամ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

FAST-ի խորհրդակցական խորհրդի կազմում ընդգրկված են գիտության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության և
մի շարք այլ ոլորտների առաջատար ու հանրաճանաչ ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից: Նրանց թվում են աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախկին նախագահ Սերժ Չուրուքը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը և այլոք:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև դրանց իրագործման հնարավորությունների և ուղիների շուրջ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.